Levon Abrahamian
on Abr

Г.Харатян

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

 

 

 

Սիրելի Լևոն

 

 

 

Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ վաթսունամայակի առթիվ: Դժվար է պատկերացնել, որ արդեն վաթսուն տարեկան ես: Կարծում եմ, որ դրա վկայությունը միայն աշխատանքային վաստակդ է: Մարդկային որակներդ, որոնք պետք է տարիների հետ գային, քեզ ուղեկցում են գոնե իմ ճանաչած ողջ երեսնամյա շրջանում, և երեսուն տարեկանում դու նույնքան ներողամիտ, մեծահոգի, սիրալիր և պատրաստակամ էիր, որքան այսօր: Փիլիսոփայական, բայց ամենևին ոչ անտարբեր հանդուր­ժողականությունդ, որով այսօր շարունակում ես վերաբերել մարդկանց և երևույթներին, որ սովորաբար գալիս է տարիքի հետ, զարմանալիորեն առ­կա էր նաև երեսուն տարի առաջ և շարունակական է երեսուն տա­րիների ընթացքում:

Շատ ուրախ եմ, որ ճակատագիրն այնքան առատաձեն գտնվեց, որ մեզ` քո սերնդակից ազգագրագետներին շնորհեց քեզ հետ միասին աշխա­տելու և քո ընկերները լինելու հնարավորությունը: Մեր բոլորի կյանքում, կարծում եմ, մշտապես լուսավոր մի շող է բերում քո հանդարտ, բայց մշտական ներկայությունը: Եթե նույնիսկ այդ ներկայությունը երբեմն վիրտուալ է, միևնույն է, այն առկա է:

 

 Շատ ուրախ եմ, որ մեզնից ավելի երիտասարդ սերունդը հնարա­վորություն ունի շփվելու քեզ հետ` թե որպես հետազոտողի, թե որպես մարդու: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ այս կամ այն իրավիճակում նրանցից շատերն են իրենց անելիքը մտովի կամ բարձրաձայն գնահատել քո հնարավոր գնահատումով,- “ինչ կմտածի”, “ինչ կասի Լևոն Աբրահամյանը, ընկեր Աբրահամյանը”: Եվ փորձել են այդ գնահատումի մեջ տեղավորվել: Կարծում եմ, որ սա է առաջնորդի այն իդեալը, որը ոչինչ չասելով խոսքերով` իրականում ազդում է շրջապատի մարդկանց վարքի վրա:

 

 Սիրելի Լևոն

 

 Լևոն Աբրահամյան հետազոտողի գիտական վաստակի մասին չէ, որ ուզում եմ հիշել վաթսունամյակիդ առթիվ: Փնտրտուքիդ թեմատիկան է, որ ստիպում է քեզ` Լևոնիդ ճանաչողներին հարց տալ իրենք իրենց` իսկապե±ս ճանաչում ենք: Քանի որ ինձ համար, օրինակ, դու խիստ ամբողջական ես, բոլորովին չեմ պատկերացնում, թե Լևոն Աբրահամյանն ինքն իր ներսում երկփեղկված է, սակայն երկվության, նմանակի և ինքնության երևույթի շարունակական փնտրտուքն ու բացատրությունը, որին պարբերաբար վերադառնում ես վերլուծություններումդ, նույնքան շարունակական, պարբերական վերադարձդ երկվորյակի և նմանակի, հակադրությունների ու միասնու­թյան գաղափարին, տեսնել-չտեսնելու, վիրավորանքի ու պատժի, կա­նանց ու տղամարդկանց աշխարհների ընդհանրության ու տարբերու­թյան հարցերին, ի վերջո` քաոսին ¨ կոսմոսին ու դրանց հավերժական համաժամանակյա և/կամ հերթափոխային գոյության/գոյությունների դրսևորումներին ստիպում են մտածել, որ փնտրտուքդ ոչ միայն արտա­քին-հասարակական-մշակութային է, այլև` ներքին-անհատական-ինքնա­հա­յե­ցո­ղական: Ողջ մարդկության մշակույթը, գլոբալ` պատ­մու­թյունը տոնի ու կառնավալի միջոցով դիտարկելու, գուցե նույնիսկ ողջ պատմությունն ու անհատ մարդու կյանքը տոն ու կառնավալ տեսնելու աշխարհընկալմանդ շատ հետաքրքիր կերպը նույնպես, ի վերջո, հան­գում է նույնին` անհատի, խմբի, ժողովրդի ինքնության փնտրտուքին: Ինքնության փնտրտուքին ինքն իր մեջ, ինքն իր հետ, լինի մարդ, խումբ, հասարակություն, ժողովուրդ` իր մեջ, հրապարակում, իր համար:

 

 Քո` Լևոնիդ փնտրտուքն ի վերջո պարբերաբար ամփոփվում է ծառի մոտ զրույցներով` ինքն իր հետ, չեմ կարող ասել` ինքնահայեցողու­թյա±մբ, թե± քո երկրորդ կեսի հետ: Եվ կարծեմ Լևոն Աբրահամյան փիլի­սո­փան հաստատում է հավերժ մենակության լինելությունը: Եվ մենա­կու­թյան մեջ է թե քաոսը, թե ներդաշնակությունը: Բայց գուցե սխալվում եմ:

 

 Սիրելի Լևոն

 

 Վաթսունամյակիդ առթիվ շորհավորական այս մենախոսությունս կարծես զուգահեռվեց քո “ծառի մոտի զրույցներին”, որոնցով դու, կարծեմ, փնտրում ես ճշմարտությունը: Ես էլ քեզ փնտրելով իմ մեջ` ձևի առումով երկրորդեցի քեզ: Բոլորովին այդպիսի խնդիր չդնելով: Ակամա: Թույլ տուր անվանել սա “շնորհավորական բացահայտումներ”, չգիտեմ ում` քեզ, ինձ, մեզ, ընկերներիդ… Եվ ներիր, եթե համաձայն չես: Եվ մաղթել գտնել քեզ, փնտրածդ, այդ “ճշմարտություն” կոչվածը, որ, գուցե, հենց մենք ենք` երեկ, այսօր, վաղը…

 

 

 

 Ջերմորեն` Հրանուշ Խառատյան

 

© Levon Abrahamian, 2010. Все права защищены.

Белти — универсальные коммуникации,
интернет-агентство полного цикла